«Ինձ թվում է, որ քաղաքականությունը և բժշկությունը շատ համատեղելի են». Մարինա Մարգարյան

«Կանայք օրենսդիրում» շարքի շրջանակում Իրավաբան.net-ը զրուցել է Ազգային ժողովի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Մարինա Մարգարյանի հետ: Պատագամավորը պատմում է իր ընտանիքի, մասնագիտական գործունեության ընթացքում գրանցած հաջողությունների և վերջին շրջանում բժշկության ոլորտում արձանագրված փոփոխությունների մասին:

-Տիկին Մարգարյան, մասնագիտությամբ բժիշկ եք և այդ ոլորտում բավականին ակտիվ գործունեություն եք ծավալում: Որքանո՞վ են համատեղելի բժշկությունը և քաղաքականությունը:

-Ինձ թվում է, որ քաղաքականությունը և բժշկությունը շատ համատեղելի են, որովհետև մեկը մյուսին համալրում է: Ես համալասարանում շփվում եմ ուսանողների հետ, ստանում եմ իրենց կարծիքները, խորհուրդները, բացի դրանից՝ շփվում եմ հիվանդների հետ, որը շատ կարևոր է: Իրենց կենցաղի վերաբերյալ, իրենց խնդիրենրի վերաբերյալ շատ տեղեկատվություն եմ ստանում: Այդ բոլորը ես օգտագործում են իմ օրենսդրական գործունեության մեջ: Ամենահիշելի խորհուրդը այն է, որ մնամ միշտ ազնիվ և օբյեկտիվ:

-Ընտրության առաջ կանգնելու դեպքում կընտրեք խորհրդարա՞նը, թե՞ բժկությունը:

-Երկուսը միասին, քանի որ ինչպես ասացի՝ երկուսն իրար լրացնում են:

-Իսկ եթե հայտնվեք անելանելի վիճակո՞ւմ:

-Եթե նույնիսկ հաջորդ անգամ չընտրվեմ, ապա ես իմ բժշկությունը և դասավանդումը չեմ կարող մոռանալ և անպայման նորից կներառվեմ իմ այդ աշխատանքներում:

-Տիկին Մարգարյան, 2018 թվականի բյուջեի մասին օրենքը քննարկելիս Դուք ներկայացրիք միանգամից երեք առաջարկ և երեքն էլ կառավարությունը բավարարեց: Պատգամավորները ներկայացրել էին 111 առաջարկություն, որոնց ճնշող մեծամասնությունը կառավարությունը՝ֆինանսների բացակայության պատճառով մերժել է: Ձեր առաջարկությունները արժեցան մոտ 2 մլրդ 38 մլն դրամ, այսինքն, Հայաստանի բյուջեի 1․5 տոկոսը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ֆենոմենը: 

-ԶԼՄ-ներում մեկնաբանությունները տարբեր էին, բայց իրականությանը ոչ մեկը չէր համապատասխանում: Մեկ ամսվա ընթացքում, երբ խորհրդարանը քննարկում էր բյուջեն, ես անընդհատ բարձրացրել եմ այդ հարցերը: Չէր կարելի երեխաներին անցկացնել ամբողջովին վճարովի համակարգ, որովհետև սոցիալ-տնտեսական պայմանները շատ ծանր են և ծնողը ի թիվս այլ հոգսերի, դեռ երեխայի հիվանդանալու դեպքում ավելորդ բեռ էլ պետք է կրի: Ես այդ հարցերը բազմիցս բարձրացրել եմ: Այդ խնդիրները ինձ շատ էին հուզում և ճիշտ ասած՝ այդ ուղղություններով ես առաջարկներ արեցի և չէի էլ սպասում անգամ, որ այդ 3 առաջարկներից 1-ը կընդունվի, բայց հրաշք եղավ: Տեսնո՞ւմ եք, վերջիվերջո, կա և՛ արդարություն, և՛ օբյեկտիվություն: (Նշենք, որ առաջարկները վերաբերում էին «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին բյուջեով նախատեսված գումարին ևս 150 մլն դրամ ավելացնելուն, որից 70-ը «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայության» ծրագրին: Կառավարությունը ամբողջովին ընդունել է Մարգարյանի առաջարկը և հատկացրել է 150 մլն դրամը, միայն մի վերապահումով, որ Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծրագրին հատկացվել է 50 մլն, իսկ «Ստոմատոլոգիական բժշկական օգնության» ծառայությանը 100 մլն): 

-Առաջարկները ընդունվեցին, սակայն միևնույն է, Դուք և ամբողջ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը դեմ եք քվեարակել 2018 թվականի «Բյուջեի մասին» օրենքին, ինչո՞ւ:

-Դա շատ պարզ մոտեցում էր, որովհետև շատ բաց խնդիրներ կային ոչ միայն առողջապահական ոլորտում. դա ընդամենը մի կաթիլ էր ծովում: Ես չէի կարող ընդամենն այդ փոքր, մի կաթիլի պատճառով կողմ քվերակել բյուջեի մասին օրենքին: Բացի դրանից, չէր ընդունվել նաև իմ ֆրակցիայի կողմից արված մյուս առաջարկները, որոնք վերաբերում էին կրթության, սոցիալական-տնտեսական ոլորտներին: Եվ հենց դա էլ պատճառ հանդիսացավ, որ մենք դեմ քվեարկեցինք օրենքի նախագծին:

-Ձեր կենսագրության մեջ նշված է, որ 2 գյուտի հեղինակ եք: Ինչի՞ մասին է խոսքը:

-Այդ գյուտերը բերանի խոռոչի ատամնաշարերը ուղղելու համար սարքեր են: Դա շատ վաղուց էր, 20 տարի է արդեն անցել:

-Դրանք հիմա կիրառվո՞ւմ են:

-Այո, իհարկե կիրառվում են օրթոդոնտների կողմից: Ճիշտ է, շատերը չեն գործածում, բայց գործածվում են:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցազրույցը` Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Նախագծի մտահաղացման հեղինակ` Կարեն Զադոյան 

Կարդացեք նաև՝ 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել