Ի՞նչ իրավական դիրքորոշում էր արտահայտել Սահմանադրական դատարանը շահութահարկի իրավական հիմքերի վերաբերյալ

2011 թվականի հունիսի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ընդունել է ՍԴՈ 967-ը, որի համաձայն՝

․․․․․․․ 5. ՀՀ սահմանադրական դատարանը չի ընդունում պատասխանող կողմի միջնորդությունը` գործի վարույթը կարճելու վերաբերյալ, գտնելով, որ գործի ըստ էության քննությունը կարևոր է վեճի առարկա իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման տեսանկյունից։

6. …. Նման պայմաններում, չբացառելով այն հանգամանքը, որ, ինչպես պնդում է դիմողը, շահութահարկի վճարման կարգը չի ներառում շահութահարկի դրույքաչափը, և վերջինս չի կարող դիտարկվել որպես վճարման կարգի բաղադրատարր, սահմանադրական դատա- րանն անհիմն է համարում դիմողի դիրքորոշումները` կապված այն հանգամանքների հետ, որ օրենքի վիճարկվող նորմում առկա էր իրավական անորոշություն, կամ օրենքը (մինչև 09.01.2009 թ. խմբագրությամբ) չէր սահմանում Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր չունեցող ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարման կարգը և շահութահարկի դրույքաչափը` հարկային գործակալի բացակայության դեպքում, կամ օրենքի (մինչև 09.01.2009 թ. խմբագրությամբ) 61–րդ հոդվածը սահմանում էր շահութահարկի դրույքաչափ։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրենքի առանձին հասկացու- թյունների բովանդակությունը չի կարող ինքնաբավ լինել։ Դրանք պետք է դիտարկել ընդհա- նուր իրավակարգավորման համակարգային ամբողջականության մեջ։

Ինչ վերաբերում է իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ դիմողի պնդումներին, ապա փաստն այն է, որ վեճի առարկա իրավանորմի առնչությամբ առկա չէ հակասական իրավակիրառական պրակտիկա, և դատական պրակտիկան հստակ առաջնորդվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78–րդ հոդվածի պահանջներով։

7. Անդրադառնալով վիճարկվող իրավանորմը խտրական վերաբերմունքի բացահայտման տեսանկյունից դիտարկելու խնդրին` սահմանադրական դատարանը հարկ է համարում նախ` պարզել, թե արդյո՞ք հարկային գործակալի առկայությունը կամ բացակայությունը հանդիսանում էր բավարար հիմք ոչ ռեզիդենտների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու կամ վերջիններիս որպես տարբեր իրավական կարգավիճակ ունեցող
սուբյեկտներ դիտարկելու համար։

Նշված հանգամանքների բացահայտումը կարևորվում է նրանով, որ օրենքի` դիմողի կողմից շահութահարկ վճարելու պարտականության ծագման պահին գործող տեքստի 57, 61 և 33–րդ հոդվածների համաձայն, պայմանավորված հարկային գործակալի առկայությամբ կամ բացակայությամբ, ոչ ռեզիդենտների համար սահմանված էին շահութահարկի տարբեր դրույքաչափեր։ Մասնավորապես, կախված եկամտի տեսակից` հարկային գործակալի առկայության դեպքում ոչ ռեզիդենտների համար որպես շահութահարկի դրույքաչափ սահմանված էր 5 կամ 10 տոկոս, իսկ հարկային գործակալի բացակայության դեպքում ոչ ռեզիդենտների համար, անկախ եկամտի տեսակից` 20 տոկոս։

Հարկային քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս պետությունն օժտված է որոշակի հայեցողությամբ։

Հարկային իրավահարաբերությունները կարող են ունենալ բազմաթիվ առանձնահատկություններ, դրանց բովանդակությունը կարող է հաճախակի փոփոխությունների ենթարկվել, իսկ այդ փոփոխությունները պայմանավորված լինեն պետության ֆինանսատնտեսական քաղաքականությամբ, զարգացման առաջնահերթություններով, ռազմավարական խնդիրները լուծելու պահանջով, տնտեսական հարաբերությունները կա-
տարելագործելու, տնտեսության որոշակի ոլորտների զարգացումը խրախուսելու, ինչպես նաև հարկային վարչարարությունը կատարելագործելու նպատակով։ Նշված այս հանգամանքների կամ դրանցից որևէ մեկի առկայությունը կարող է հիմք ծառայել հարկային քա ղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու, հարկային իրավահարաբերություններում արտոնություններ կամ առավել բարենպաստ պայմաններ սահմանելու համար։

Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ այս ամենի իմացությամբ և իր ազատ կամաարտահայտմամբ է մտնում տնտեսական հարաբերությունների մեջ։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ենթադրյալ խտրականության դեպքում առկա պետք է լինի մի իրավիճակ, երբ տվյալ կոնկրետ սուբյեկտի նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում նույն իրավիճակում գտնվող այլ սուբյեկտի համեմատությամբ, ում նկատմամբ վերաբերմունքն ավելի բարենպաստ է։ Մինչդեռ տվյալ դեպքում նման իրավի- ճակ առկա չէ։ Օրենքի (մինչև 09.01.2009 թ. խմբագրությամբ) վերլուծությունը վկայում է, որ, ելնելով վերոգրյալ նպատակներից, օրենսդիրը սահմանել էր որոշակի հարկային քաղաքականություն` իրավաչափորեն տարբերակում դնելով ոչ ռեզիդենտ հարկատուների եկամուտների հարկման միջև` հիմք ընդունելով հարկային գործակալի առկայության կամ բացակայության հստակ չափանիշը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերը նշված նպատակներով պայմանավորված` հարկային գործակալի առկայության կամ բացակայության հիմքով ոչ ռեզիդենտների միջև տարբերակումը, որը սահմանված էր մինչև 09.01.2009 թ. խմբագրությամբ օրենքի տեքստում, բացառել է, որպեսզի հարկային գործակալի առկայության և բացակայության պայմաններում հարկվող ոչ ռեզիդենտները դիտարկվեն որպես նույն իրավիճակում գործող սուբյեկտներ։ Դրանք, օրենքով սահմանված որոշակի կարգի առկայության պայմաններում, տնտեսական հարաբերությունների մեջ են մտել միանգամայն կանխատեսելի վարքագծով և տարբեր իրավիճակներում գործող սուբյեկտներ են։ Նման պայմաններում սահմանադրական դատարանն անհիմն է համարում նաև դիմողի այն դիրքորոշումը, որը կապված է վիճարկվող իրավանորմի գործողության հետևանքով իրավահավասարության սկզբունքի խախտման հետ։

Սահմանադրական դատարանը միաժամանակ հարկ է համարում արձանագրել, որ ոչ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտները Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս կարող էին և պետք է տեղյակ լինեին օրենսդրությամբ սահմանված այլընտրանքային հնարավորությունների մասին` կապված հարկային գործակալի առկայության կամ բացակայության դեպքում ոչ ռեզիդենտներին ցուցաբերվող տարբերակված մոտեցման մասին, և հնարավորություն ունեին ընտրություն կատարել իրենց ընձեռված հնարավորությունների սահմաններում։

Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Կարող եք կարդալ նաև՝

Ի՞նչ իրավական դիրքորոշում էր արտահայտել Սահմանադրական դատարանը շահութահարկի իրավական հիմքերի վերաբերյալ 

1.000.000 ՀՀ դրամի տուգանք հանրային սննդի գործունեության ոլորտում

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը

Ո՞րն է եկամտային հարկի հաշվետու ժամանակաշրջանը

Ո՞ր դեպքերում են կատարվում մաքսային զննումներ

Ի՞նչ է շահութահարկը և ովքեր են այն վճարողները

Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Որոնք են ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում պետք է իմանալ հետևյալի մասին

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հարկային հաշվարկի ներկայացման վերաբերյալ

Հարկային հաշվարկը և դրա կազմումը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ համատեղ գործունեության հարկային պարտավորությունների մասին

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում

Հարկային պարտավորության կատարումը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու դեպքում

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում

Ե՞րբ են դադարում հարկային պարտավորությունները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ապրանքի մատակարարման պահի մասին

Ո՞րը վայրն է համարվում պրանքի մատակարարման վայր

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հողամասի կառուցապատման իրավունքի մասին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ արտոնություններ են սահմանված ակցիզային հարկ վճարողների համար

ԵՏՄ Մաքսային օրենսգրքով սահմանված են մաքսային արտոնություններ

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ներմուծողը ակցիզային դրոշմանիշներ ստանալու համար

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում մաքսային պահեստներին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ է հետբացթողումային հսկողությունը

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ մայրության նպաստի մասին

Ի՞նչ ծախսեր է ներառում մաքսային արժեքը

Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

Ի՞նչ է ժամանակավոր արտահանումը

Ովքե՞ր կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով

Որո՞նք են աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Որքա՞ն հարկ են վճարում ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները և շրջանառության հարկ վճարողները պետք է հայտարարություն ներկայացնեն

Որքա՞ն է կազմում Երևանի համայնքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրքը

Գործատուները կարող են վճարել մինչև 600.000 դրամի չափով

Որքա՞ն է կազմում դրոշմանիշային վճարների չափը

Ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ

Հարկային արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ քայլերը

Այսուհետ առավել պահանջված տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում նախկին 5-7 աշխատանքային օրերի փոխարեն

Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է վճարվում շրջանառության հարկը

Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալը

Որքա՞ն է կազմում 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տուրքի գումարը

Որքա՞ն է կազմում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության տեղական տուրքը

Ինչպե՞ս է որոշվում պարտավորությունը կատարելու վայրը

ԴԱՀԿ ծառայութան մասին օրենքում 2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտնում կարևոր փոփոխություն

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը

Ե՞րբ կսկսվի  աշխատանքային գրքույկների թվայնացումը

Հրապարակվել են աշխատանքային գրքույկների հանձման համար պատասխանատու անձանց ցուցակը և նրանց հեռախոսահամարները

Որոնք են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավախախտումները

Ի՞նչ իրավունքներ ունի հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձը

Ի՞նչ իրավական ակտեր է հարկային օրենսդրությունն իր մեջ ընդգրկում

Փոփոխություններ քաղաքացիական օրենսգրքում

Ուշադրություն․սահմանվել են աշխատանքային գրքույկները հանձնելու հստակ ժամկետներ

Ի՞նչ պետք է իմանալ բանկային գրքույկի մասին

Ուժի մեջ են մտել ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները

Ուժի մեջ է մտել նոր փոփոխություն

Ընդերքի պահպանության պահանջները խախտելը կառաջացնի պատասխանատվություն

Սպառողների մատակարարման պայմանագրերը և պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ շինարարության թույլտվության վերաբերյալ

Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը

Ինչպե՞ս ճիշտ կնքել փոխառության պայմանագիրը

ՀՀ տարածքում գործող ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

Այսօրվանից ուժի մեջ մտան մի շարք փոփոխություններ

Որո՞նք են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը

Նախատեսվում են փոփոխություններ 2017 թվականի հունվարի 1-ից

Մի շարք գործունեության տեսակներ ազատվել են հարկեր վճարելուց

Կարող եք դիտել նաև՝

Արդյո՞ք տեղյակ եք 2017 թվականի հունվարի 1-ից գործող հարկային արտոնությունների մասին

Ուժի մեջ է մտել ֆինանսական բուրգերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները 

Ունե՞ք ընտանեկան բիզնես, ապա պետք է իմանաք հետևյալի մասին

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել