Հետաքննություններ

Երևանյան պատվիրակությունը ավելի մեծ գումար ծախսել է գիշերակացի ու սնվելու համար, քան Արցախին նվիրաբերված գույքի

Ընդհանուր առմամբ՝ նվիրաբերվել է 2 միլիոն 147 հազար դրամի գույք, այսինքն՝ ավելի մեծ գումար ծախսվել է պատվիրակության սնվելու, գիշերելու և ճանապարհածախսի վրա, քան նվիրաբերված գույքի:

 

98 մլն դրամի կահույք է գնվել նորաստեղծ նախարարության համար

Կառավարությունը դեռևս հունիսի 25-ին 715-Ն որոշմամբ 98 միլիոն դրամ էր հատկացրել միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմին՝ նախարարության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով: Պահուստային ֆոնդից հատկացված ամբողջ 98 միլիոն դրամը (շուրջ 205 հազար դոլար) գումարը ծախսվել է գրասենյակային կահույքի ձեռքբերման համար:

ԱԺ-ն շուրջ 20 մլն դրամ է ծախսել Ռոուզ-Ռոթ սեմինարի պաշտոնական պատվիրակության ընդունելության համար

Ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համատեղ կազմակերպված Ռոուզ-Ռոթ սեմինարի կազմակերպումն ու պաշտոնական պատվիրակության հյուրասիրությունները պետական բյուջեի համար 19.6 միլիոն դրամ են արժեցել: