Թեև վարչապետի աշխատակազմում կան թարգմանիչներ, սակայն գործուղումների ժամանակ այլ թարգմանչի հետ է պայմանագիր կնքվում

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունների կազմում սովորաբար ներառվում է նաև թարգմանիչ և թարգմանչական ծառայությունների համար  պայմանագիր է կնքվում, վճարում կատարվում:

Տարեսկզբին, երբ կառավարական պատվիրակությունը մեկնեց Քուվեյթ և Եգիպտոս, հանդիպումների  ժամանակ թարգմանչական ծառայություններ մատուցել է Խաչատուր Ադումյանը: Մարտի 10-ին նրա հետ կնքված պայմանագրի համաձայն` մարտի 10-14-ն ընկած ժամանակահատվածում կատարված ծառայությունների համար վճարվել է շուրջ 900 հազար դրամ:New Picture (1)

Խաչատուր Ադումյանը թարգմանչական ծառայություններ է մատուցել նաև Չեխիայի այցի ժամանակ` հունիսի 1-3-ը կատարված գործուղման ժամանակ: Այս անգամ նրան կառավարության աշխատակազմը վճարել է 640 հազար դրամ:New Picture (2)

Դեռևս հայտնի չէ, թե Փարիզ գործուղման ժամանակ արդյո՞ք թարգմանչական ծառայություններից օգտվել են, թե` ոչ: Այս գործուղման իրավական հիմքը վարչապետի հունիսի 26-ի 539-Ա որոշումն է, որը դեռևս փաստացի գոյություն չունի` համացանցում հրապարակված չէ:

unnamed (1)«Թրանսփարենսի ինտերնեյշնըլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ նման դեպքերում թարգմանչական ծառայությունների գնումը անարդյունավետ ծախս է. «Բայց կառավարության աշխատակազմում թարգմանիչ կա: Մի քիչ արտառոց է սա: Այսինքն, եթե ունես թարգմանիչ, բայց իրեն չես օգտագործում, հարց է առաջանում` ինչու՞ ես պահում այդ հաստիքը: Բերեք ամենաորակյալ մասնագետին, ընդունեք, կլինի մեկ մասնագետ և կմատուցի որակյալ ծառայություններ»:

Ա. Մանուկյանը զուգահեռ է տանում ՀԷՑ-ի կողմից կատարված անարդյունավետ ծախսերի հետ. «Սա նույնն է, երբ 2013 և 2014 թվականներին ՀԷՑ-ը 35 իրավաբանի վճարում է 84 մլն դրամ աշխատավարձ, իսկ հետո իրավաբանական ծառայությունների համար իրավաբան է վարձում»:

DSC_0013«Կոռուպցիայի դեմ բազմակողմանի խթանում» ծրագրի փորձագետ, փաստաբան Արթուր Սուքիասյանի համար այս հանգամանքը կասկածների տեղիք է տալիս. «Կարող է ողջամիտ կասկած առաջանալ, որ ճիշտ մասնագետ չեն ընտրել այդ պաշտոնում, պետությունից աշխատավարձ է ստանում, սակայն իր առջև դրված պարտականությունները ի վիճակի չէ կատարել: Հավանական է, որ կոռուպցիոն ճանապարհով ոչ պատշաճ մասնագետ է ընտրվում, ինչի հետևանքով հետագայում առաջացնում է  անադրայունվետ ծախսեր կատարելու անհրաժեշտություն»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Ա. Սուքիասյանը:

Նշենք, որ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գործունեության շրջանակներում է «թարգմանչական աշխատանքների կատարումը»: Եվ, ի դեպ, վարչության ղեկավար Ստեփան Քարտաշյանը, սովորաբար, ներառվում է պատվիրակությունների կազմում:New Picture (3)

Փորձագետների խոսքով, առանձին մասնագետի հետ պայմանագրի կնքումը միգուցե արդարացված լիներ, եթե անհրաժեշտություն լիներ ոչ մեծ տարածում ունեցող լեզվի մասնագետի, օրինակ, եբրայերենի: Բայց ինչպես  հայտնի է, վերոհիշյալ դեպքերում ընտրված թարգմանիչ Խաչատուր Ադումյանը անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուների թարգմանիչ է:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ