Ռուսական պատվիրակության եռօրյա այցի համար 3մլն դրամ է վճարել Երևանի քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետի հրավերով ապրիլի 29-ից մայիսի 2-ը պաշտոնական այցով Երևանում է եղել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը:

Իսկ ապրիլի 27-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի հետ` հյուրանոցային ծառայությունների և հյուրանոցի համարներում հյուրասիրություն կատարելու համար: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 միլիոն դրամ (մոտ 6 հազար դոլար):

New Picture (20)

Այսպիսով, համաձայն պայմանագրի, «Ընդունելությունների տանը» պատվիրվել է մեկ նախագահական համար, որի արժեքը 3 գիշերվա համար արժեցել է 1.5 միլիոն դրամ, մեկ կիսանախագահական համար` 900 հազար դրամով, 1 լյուքս համար` 360 հազար դրամով, և մեկ սովորական համար` 105 հազար դրամով: Իսկ հյուրանոցային համարներում հյուրասիրություն կատարելու ընդհանուր գումարը կազմել է 135 հազար դրամ:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետաքննություններ

Իրադարձություններ