Ֆիննախը օգտվում է «Օրանժ»-ի բջջային կապի ծառայություններից

Ֆիննախը օգտվում է «Օրանժ»-ի բջջային կապի ծառայություններից

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախորդ տարվա դեկտմբերի 29-ին բջջային հեռախոսակապի ծառայությունների պայմանագիր է կնքել «Օրանժ Արմենիա» ընկերության հետ: Պայմանագրի կատարաման վերջնաժամկետը 2016-ի  դեկտեմբերի 25-ն է: Իսկ ծառայությունների համար վճարվել է 15 միլիոն դրամ կամ ավելի քան 31 հազար ԱՄՆ դոլար:

Ինչպես հայտնի է, Հայաստանում բջջային կապի ծառայություններ մատուցում է ոչ միայն «Օրանժ Արմենիա» ընկերությունը, սակայն պայմանագիրը կնքվել է հենց այս ընկերության հետ, որն առնչվում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Ինչու՞:

2015թ-ի հուլիսին «Յուքոմ» ՍՊ ընկերությունը գնեց «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերությունը, որը  հիմնադրվել է Փարիզում գրանցված ֆրանսիական «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերության կողմից: Այժմ «Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնետոմսերի սեփականատերը «Յուքոմ» ընկերությունն է:New Picture (6)

«Յուքոմ»-ի ամենախոշոր բաժնետերը կիպրոսյան օֆշորում գրանցված IU Telecommunicate ընկերությունն է. նրան է պատկանում ընկերության բաժնետեմոսերի 49 տոկոսը: Երկրորդ խոշոր բաժնետերը Արամ Խաչատրյանն է. տնօրինում է ընկերության բաժնետեմոսերի 41 տոկոսը:

Արամ Խաչատրյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է: Ի դեպ, հետաքրքրական է նաև այն, որ ընկերության ստեղծման սկզբնական շրջանում՝ 2009 թվականի մայիսի 15-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը  միակ մասնակից և 100 տոկոսի բաժնետեր է եղել Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Արմեն Նազարյանը:

Բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է Ալեքսանդր և Հայկ Եսայան եղբայրներին (յուրքանչյուրն ունի 5 տոկոս): Ի դեպ, Ալեքսանդր Եսայանը ներկայումս «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենն է, իսկ Հայկ Եսայանը՝ «Յուքոմ»-ի տնօրենն է:New Picture (7)

Այն մասին, որ Արմեն Նազարյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին է, իսկ Արամ Խաչատրյանը՝ հորաքրոջ որդին, չի թաքցրել հենց Գագիկ Խաչատրյանը: 2013թ-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նրա դեմ հարուցված վարույթի գործով որոշում էր ընդունվել, որի հավելվածի 5-րդ կետը վերաբերում է նրա առարկություններին ու բացատրություններին և հենց այս գլխում էլ հայտնի է դառնում այն հանգամանքը, որ Արմեն Նազարյանն ու Արամ Խաչատրյանը  Գագիկ Խաչատրյանը եղբայրներն են:New Picture (8)

Նշենք, որ դեռևս նախորդ տարի ֆինանսների նախարարությունը աղմակահարույց գնում էր կատարել «Յուքոմ» ընկերությունից՝ ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների պայմանագրեր էրին կնքվել, որոնց ընդհանուր արժեքը 102 միլիոն դրամ էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրավաբան.net-ը գրել էր այն մասին, որ ֆինանսների նախարարությունը նախորդ տարվա օգոստոսին 45.2 միլիոն դրամի սպորտային պարագաներ էր գնել «Մեգասպորտ» ընկերությունից, որի 100 տոկոսի բաժնետերը Արմեն Նազարյանն է:

Ա.Կ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել