Ֆիննախը 45,2 մլն դրամի գնում է կատարել Գագիկ Խաչատրյանի եղբոր ընկերությունից

Ֆուտբոլի դարպասներ, մարզչի երկու նստարան, բիլիարդի սեղաններ, մարզագնդեր, մարզասարքեր և այլ սպորտային պարագաներ ձեռքբերելու վերաբերյալ ֆինանսների նախարարությունը օգոստոսի 24-ին պայմանագիր է կնքել «Մեգասպորտ» ընկերության հետ: Գնումը կատարավել է բանակցային ընթացակարագով` առանց նախապես հայտարարելու գնման մասին:

Առուվաճառքի պայմանագիրը արժեցել է շուրջ 45,2 միլիոն դրամ կամ 95 հազար ԱՄՆ դոլար7

Հետաքրքրական է, որ ապրանքը գնվել է մեկ անձից գնման ընթացակարգով և հենց «Մեգասպորտ» ընկերությունից: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն` 2012 թվականի սեպտեմբերի 14-ից ի վեր այս ընկերության 100 տոկոսի բաժնետերն ու տնօրենը Արմեն Նազարյանն է: Մինչ այս, ընկերության բաժնետերերն են եղել Գալուստ Գրիգորյանն ու Ռուբիկ Գալստյանը:New Picture

Իսկ ո՞վ է Արմեն Նազարյանը: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Արմեն Նազարյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին է: Այս մասին հայտնել է հենց Գագիկ Խաչատրյանը, երբ 2013-ին նրա դեմ վարույթ էր հարուցվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում: Այդ ժամանակ հանձնաժողովը եզրակացրել էր, որ այն ժամանակ դեռևս ՀՀ Կա պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը շահերի բախման մեջ չի եղել «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն», «Խրոնոգրաֆ» և այլ ընկերությունների հետ:

Մասնավորապես, հանձնաժողովի որոշման հավելվածի 5-րդ կետը վերաբերում է այն ժամանակվա ՊԵԿ նախագահի առարկություններին ու բացատրություններին և հենց այս գլխում էլ հայտնի է դառնում այն հանգամանքը, որ Արմեն Նազարյանն ու Գագիկ Խաչատրյանը եղբայրներ են:8

Հետաքրքրական է, որ այս որոշմամբ Էթրիայի հանձնաժողովը նաև հետևյալ եզրակացությունն է արել. «Ցանկացած այն դեպքում, երբ ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը իր լիազորությունների շրջանակում պետք է կատարի այնպիսի գործողություն կամ ընդունի այնպիսի որոշում, որն ինքնին օրինական լինելով կարող է հանգեցնել կամ նպաստել կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը՝ անհրաժեշտ է, որպեսզի ՊԵԿ նախագահը նախապես հանդես գա շահերի բախման վերաբերյալ հայտարարարությամբ կամ ստանա Հանձնաժողովի պարզաբանումը՝ շահերի բախման հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին»:

Շուրջ 2 տարի է անցել, Գագիկ Խաչատրյանը դարձել է ֆինանսների նախարար, ֆինանսների նախարարությունը խոշոր գնում է կատարել նախարարի եղբորը պատկանող ընկերությունից, այսինքն` այդպիսով «Մեգասպորտ» ընկերության գույքային կամ իրավական բարելավմանն է նպաստել, սակայն շահերի բախման վերաբերյալ Գագիկ Խաչատրյանը որևէ հայտարարություն չի արել:

Ա.Կ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ