Լուրեր

Կոռուպցիան բիզնես ոլորտում. չդրված կետադրական նշանի ու ռիսկերի, անտարբերության և լավագույն փորձի մասին

«Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողովը «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում շարունակվեց նաև այսօր՝ դեկտեմբերի 11-ին:

 

Կոռուպցիան բիզնեսում. պայքարի առաջին փուլին մեկնարկ տրվեց

Կոռուպցիան բիզնեսում նվազեցնելու համար նախ և առաջ պետք է այդ մասին խոսել: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Աղվերանում մեկնարկած՝ «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողովի ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ:

Կոռուպցիան Աֆրիկայում. 75 միլիոն մարդ կաշառք է տալիս

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը տեղեկացնում է, որ կոռուպցիան խոչնդոտում է Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան պետությունների զարգացմանը։ Կազմակերպությունը հաշվետվության մեջ նշել է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ անցյալ տարվա ընթացքում կաշառք է տվել մոտավորոպես 75 միլիոն մարդ։ Նշվում է նաև, որ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան պետությունների բնակչությունը կազմում է 973 միլիոն մարդ,… Read more »