Դեկտեմբերի 8-ին Արարատի բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոնում կայացավ հանդիպում քննարկում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի ՔՀԿ-ների խմբի և Արարատի մարզի հանրակրթության ոլորտի ներկայացուցիչների հետ:
Քննարկման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի Արարատի մարզի ռեգիոնալ համակարգող Տիգրան Մաթևոսյանը: Հրեշտակ ՀԿ նախագահ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի ՔՀԿ-ների խմբի անդամ Կարինե Գասպարյանը ներկայացրեց Կոռուպցիոն ռիսկերը Արարատի մարզի հանրակրթական ոլորտում: Ներկայացումներից հետո ծավալվեցին ակտիվ քննարկումներ, ներկաները հանդես եկան առաջարկություններով, արտահայտեցին իրենց կարծիքները: Մասնավորապես խոսվեց հանրակրթական ոլորտում առկա արատավոր երևույթների՝ դպրոցներում առկա դրամահավաքների, հանրակրթական ծանրաբեռնված ու վատ ծրագրի, ԲՈՒՀ-որում առկա կոռուպցիոն երևույթների մասին:
Մասնակիցներից Յուրի Խաչատրյանը դժգոհեց գործող օրենսդրությունից, որը ըստ նրա նպաստում է կոռուպցիային: Նաև ցանկություն հայտնեց հանել Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին ենթակետը, որը վերաբերվում է ուսումնական հաստատության խորհրդի կողմից ՀՀ կառավարության սահմանած կարգով տնօրենի ընտրությանը: Հիմնական պատճառաբանությունն այն էր, որ խորհուրդը դպրոցի տնօրեն ընտրում է անձնական համակրանքով կամ այլ շարժառիթներից ելնելով, իսկ գիտելիքների շնորհիվ հաղթողին տնօրեն չեն նշանակում, քանի դեռ «համապատասխան վերաբերմունք» ցույց չի տվել:
Նաև խոսվեց ներառական կրթության հնարավոր ռիսկայնության, մասնագետների բացակայության կամ ոչ արհեստավարժ լինելու, ինչպես նաև ծնողների կողմից կրթության նկատմամբ անտարբեր վերաբերմունք դրսևորելու և դպրոցներում դրամահավաքությանը նպաստելու մասին:
Այլ միջոցառումներ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ
- Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է կրթությունից. հակակոռուպցիոն միջոցառում Կապանում
Իրադարձություններ