Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Լավրենտ Քոսյանի ու մյուսների գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց: Դատախազ Բարսեղյանը և ամբաստանյալ Հրաչիկ Չփլախյանը չէին ներկայացել դատական նիստին:
Դատախզի բացակայությունը պատճառաբանվել է նրա զբաղվածությամբ, իսկ ամբաստանյալ Չփլախյանը՝ վատառողջ է. նրան այցելած ոստիկաններին նա հայտնել է, որ ունի թոքերի ու աճուկների ուռուցք, սրտի և արյան հետ կապված այլ խնդիրներ:
Նիստը նախագահող դատավոր Մարտիրոսյանի որոշմամբ Հրաչիկ Չփլախյանի գործը կառանձնացվի այս դատական գործից, քանի որ արդեն երկրորդ անգամ է նիստը հետաձգվում է նրա չներկայանալու պատճառով:
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ ամբաստանվում են չորս անձիք: Լիլիա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված կաշառք տալու փորձ կատարելու համար, Հրաչիկ Չփլախյանին` կաշառք տալուն միջնորդելու փորձի համար, իսկ Լավրենտ Քոսյանին և Լևոն Կիզոկյանին` խարդախության առաձնապես խոշոր գումար հափշտակելու համար: Վերջին երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, մյուսների հանդեպ` ստորագրությունը` չհեռանալու մասին:
Ռոզա Վարդանյան