Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 24-ին, ժամը 10:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հեղուկ գազ տեղափոխող Iveco մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է․ առկա է դիզելային վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել ճանապարհի լվացման և կցորդիչի հովացման աշխատանքներ:

Բեռնատարը հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել