Iravaban.net-ը տեղեկացնում է, որ կազմակերպությունները անշարժ գույքի հարկի կիսամյակային գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե պետք է վճարեն մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ։
Վճարում կատարվում է հետևյալ ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները.
1) ֆիզիկական անձինք` մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ.
2) կազմակերպությունները` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: