Մասնակցեցի ՀԱՊՀ Երևանի հիմնական ԳՏՃՄ դպրոցի 1-ից 7-րդ դասարանի աշակերտների տարեվերջյան նախագծային աշխատանքների ցուցադրությանը․ Գոռ Վարդանյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 23-ին մեծ ուրախությամբ մասնակցեցի ՀԱՊՀ Երևանի հիմնական ԳՏՃՄ դպրոցի 1-ից 7-րդ դասարանի աշակերտների տարեվերջյան նախագծային աշխատանքների ցուցադրությանը։ Այս մասին հայտնում է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Միջոցառումը կրկին հաստատեց, որ կրթության հիմքում դրված արժեքները կարող են վերածվել շոշափելի ու ներշնչող արդյունքների։

Իմ շնորհավորական խոսքով դիմել եմ աշակերտներին և նշել.

Սիրելի՛ աշակերտներ,

Շնորհավորում եմ ձեզ՝ փայլուն կատարողական հմտությունների, բեմում ինքնավստահ ու ազդեցիկ ներկայանալու ունակության, նպատակին հասնելու հաստատակամության և խորքային գիտելիքների համար, որ ձեռք եք բերել այս ուսումնական տարվա ընթացքում։ Ձեր յուրաքանչյուր աշխատանք խոսում է ոչ միայն ձեր աշխատասիրության, այլև ձեր ստեղծագործական մոտեցման մասին։

Թվում է, դեռ երեկ էր, երբ սեպտեմբերին հանդիպեցինք, որպեսզի միասին ճանապարհ բացենք այս երեխաների առաջնորդության համար՝ հիմնված գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի խորքային գիտելիքների, ազգային ու մշակութային արժեքների վրա։ Այսօր արդեն տեսնում ենք այդ գաղափարը կյանքի կոչվելու մի մասը։ Վստահ եմ, դուք հասնելու եք ձեր նպատակներին՝ գիտելիքի, հաստատակամության և ձեր ջանքերի շնորհիվ։ Մենք, մեր հերթին, անելու ենք ամեն ինչ՝ ապահովելու, որ ձեր առօրյան լինի խաղաղ ու անհոգ, իսկ ձեր գիտելիքները՝ մրցունակ ու ժամանակակից։

Ձեզ մաղթում եմ մեծ ու լուսավոր ապագա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել