«Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Լիլիթ Աղեկյանի պահանջագիրը՝ ուղղված Աննա Վարդապետյանին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Զարուհի Փոստանջյանին այսօր հնարավորություն է ընձեռնվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանին։ «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Լիլիթ Աղեկյանը Զարուհի Փոստանջյանին է փոխանցել պահանջագիր ուղղված Աննա Վարդապետյանին և խնդրել, որպեսզի այդ պահանջագիրը հրապարակվի.

«5 աշխատանքային օրվա ընթացքում, չեք պատասխանել ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Էլինար Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Արմինե Խերանյանի, Աննա Գրիգորյանի, Արեգնազ Մանուկյանի կողմից դիմումով ներկայացված երաշխավորող հանդես գալու իմ` Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ պարտավորությունը։

Ձեր կողմից անգործություն դրսևորելը` ցայսօր չպատասխանելը, արձանագրում է` որպես պատիժ իմ նկատմամբ սահմանված ազատազրկման չարամիտ հովանավորություն։ Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել դատախազության կողմից` ձեր մեղքի չափով և բաժնով, իմ խոսքի ազատության և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը։

Դիմող` Լ. Աղեկյան

24.05.2025թ.»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել