«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժով փոփոխություններ են կատարվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 55 000 դրամ: Նշենք, որ մինչև փոփոխությունների կատարումը՝ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 50 000 դրամ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:
Փոփոխությունների արդյունքում փոփոխվել է նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը, ըստ որի՝
- աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամ, նախկինում՝ 300 դրամի փոխարեն.
- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 367 դրամ, նախկինում՝ 334 դրամի փոխարեն.
- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 550 դրամ, նախկինում՝ 500 դրամի փոխարեն:
Փաստաբանի խոսքով, նշված փոփոխությունները ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից: