46-ամյա Սամվել Դարբինյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել մորը դաժանաբար սպանելու մեղադրանքով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության, նա 2014 թվականի հունիսի 7-ին իր հետ նույն բնակարանում բնակվող մորը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ բութ, կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին և պատճառելով կյանքի համար ծանր մարմնական վնասվածքներ`սպանել է նրան:
Սպանության պատճառը եղել է այն, որ մայրը դիտողություն է արել նրան` ոգելից խմիչքը չարաշահելու համար, իսկ նա էլ այդ դիտողությունը ցավագին է ընդունել և ալկոհոլի ազդեցության սկսել վիճաբանել մոր հետ, այնուհետև հարվածքներ հասցնել:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: