Ներկայացվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների ընտրանու 6-րդ և 7-րդ հատորները

Այսօր` նոյեմբերի 3-ին, տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից համատեղ կազմակերպվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների ընտրանու 6-րդ (2012 թվական) և 7-րդ (2013 թվական) հատորների, ինչպես նաև քաղաքացիական և վարչական գործերով միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ որոշումների ընտրանու 1-ին հատորի (2010-2012թթ.) շնորհանդեսը, որին մասնակցում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության իրավական ծրագրի ղեկավար Հայաստանում Վարդան Պողոսյանը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դատավորներ և դատական դեպարտամենտի աշխատակիցներ:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը կարևորեց այս գրքերի հրապարակումը: Այս տեսանկյունից նա առանցքային համարեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ ստեղծված համագործակցությունը:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում Վարդան Պողոսյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանի հետ միասին 2008 թվականից սկսաց իրականացվում են քաղաքացիական և վարչական գործերով պալատների որոշումների ընտրանիները. «Ընտրանին հրապարակվել է 500 օրինակով, օգտագործման հարմարավետության համար, ինչպես նախորդ հրատարակություններում ունենք նաև լազերային սկավառակ, էլեկտրոնային տարբերակ: Վճռաբեկ դատարանի որոշումների այս ընտրանիներում տեղ են գրավել պրակտիկայի համար կարևոր այնպիսի որոշումներ, որոնք վերաբերում են ձեռք բերման վաղեմության և ընդհանուր սեփականության ինստիտուտերին, ինչպես նաև ժառանգությանը, ապացուցմանը և այլն: Այսօր բոլորիս դատին է ներկայացված նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, կարևոր է, որ այս ձեռնարկը շատ մատչելի ոճ ունի, պարունակում է համառոտ ակնարկ և հետաքրքիր վիճակագրական տվյալներ»,- շեշտեց պարոն Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել