Վարչական դատավարությունում, ո՞ր փուլից հետո երրորդ անձինք կարող են ներգրավել գործի վարույթին

Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել մինչև դատաքննության ավարտը։ Երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով։Երրորդ անձի` դատավարության մեջ ներգրավելու դեպքում գործի վարույթը շարունակվում է, եթե երրորդ անձը միջնորդություն չի ներկայացնում դատաքննության նախապատրաստելու փուլից գործի վարույթը վերսկսելու մասին։

Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից։Վարչական դատարանը գործի քննության ընթացքում կարող է երրորդ անձին հանել դատավարության մասնակիցների կազմից, եթե նրան ներգրավելու հիմքերը վերացել են:

Իրավբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել