ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի ուժով անգամ այն դեպքում, երբ առկա է կտակ, օրենքով նախատեսված են որոշակի անձինք, որոնք ունեն ժառանգության պարտադիր բաժնի իրավունք: Այդ անձինք են հանդիսանում ժառանգության բացման ժամանակ ժառանգատուի անչափահաս երեխաները, 60 տարեկան դարձած կամ օրենքով սահմանված կարգով հաշմանդամ անգործունակ ճանաչված ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Նշված անձինք իրավունք ունեն ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրանց կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում: Այսինքն, օրինակ, եթե ըստ օրենքի ժառանգման դեպքում նրանց կհասներ ժառանգական գույքի 1/5 մասը, ապա կտակի առկայության դեպքում պարտադիր ժառանգման կարգով պարտադիր ժառանգին կհասնի ժառանգական գույքի առնվազն 1/10 մասը: ՀՀ օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է պարտադիր բաժնի իրավունք ունեցող տնտեսապես խոցելի առաջին հերթի ժառանգների գույքային իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով: