ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ:
Դատախազի մեկ այլ հրամանով՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, Սևանի զինվորական կայազորի դատախազ Թևոս Նարիմանի Միրզաբեկյանը ազատվել է պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն: