«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենի՝ պետությանը պատճառված 611․072․640 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով գործը տեղափոխվեց դատաքննության փուլ

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հոկտեմբերի 6-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, Կարեն Բադալյանի նախագահությամբ այսօր կայացավ Ավետիք Դալլաքյանի  գործեվ հերթական դատական նիստը։ ՀՀ գլխավոր դատախազությունը փոստային ծառայությանը հանձնելու միջոցով հայցադիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Ավետիք Վոլոդի Դալլաքյանի՝ պետությանը պատճառված 611․072․640 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին։

Դատական նիստին ներկա էին հայցվորի ներկայացուցիչ դատախազ Ֆիլիանա Բելլույանը, պատասխանող` «Մասիս» ՋՕ ընկերությունում նախ վարչական խորհրդի նախագահի, ապա գործադիր տնօրեն Ավետիք Դալլաքյանը նրա  Հոբոսյանը միջնորդություն  ներկայացուցիչ  Դավիթ Հոբոսյանը և փորձագետ Արայիկ Ստեփանյանը։

Դատական նիստի ընթացքում Արայիկ Ստեփանյանը ներկայացավ դատարանին, ներկայացվեց նաև անաձնական և աշխատանքային փաստաթղթերը, ապա հաստատեղ, որ գործի ընթացքում ուսումնասիրվող եզրակացությունը ինքն է տրամադրել։

Նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ, պաշտպան Հոբոսյանը գործը առանց քննության թողնելու միջնորդություն ներկայացրեց։ Որպես հիմնավորում պաշտպանը նշեց, որ դատավոր Բադալյանի վարույթում է գտնվում պատասխանողների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործը։  Մեջբերեց Սահմանադրական դատարանի ՝ 2025 թվականի ապրիլի 16-ին ընդունած որոշումը https://www.arlis.am/hy/acts/205904։ Միջնորդության հիմքը 180-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն էր։

Ֆիլիանա Բելլույանը նշեց, որ միջնորդությունը բավարարելու հիմքեր չեն տեսնում։

Դատարանը միջնորդությունը մերժեց, նշելով, որ այս գործի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման  գործի  հիմքերը և առարկան չեն համընկնում։

«Այս գործով պահանջը ներկայացված է վնաս պատճառելուց ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը, իսկ ապօրինի գույքի ծագման հիմքով գործում նույնանուն  հիմքով է հայց ներկայացվում»,- ասաց Կարեն Բադալյանը։

Միջնորդությունը մերժվեց, դատավորը նշեց որ նաև ծավալներն են տարբեր, այստեղ միայն գումարային պահանջ է, իսկ մյուս գործով նաև գույքային։

Պաշտպան Դավիթ Հոբոսյանը իր դիրքորոշումը հայտնեց նաև տրված փորձագիտական եզրակացության վերաբերյալ։ Նշեց որ դա թույլատրելի ապացույց չէ։

«Փորձագետի եզրակացությունը չի համապատասխանում քաղաքացիական օրենսգրքով ներկայացված պահանջներին։ Մասնավորապես նշված չէ  փորձաքննության պատրաստման մեթոդաբանությունը։  Փորձաքննության արդյունքում հաշվարկներում հիմք է ընդունվել խողովակների նոր արժեքը, այնինչ դրանք փորձաքննությամբ պարզվեց, որ եղել են 1989թ արտադրության, այսինքն փորձագետը պետք է հաշվի առներ դրանց մաշվածությունը։ Ինչպես նաև խողովակների նպատակային օգտագործումը հնարավոր չէր, բայց փորձագետը նշել է, որպես նոր»,- ասաց պաշտպանը։

Պաշտպանը նշված փաստական հիմքով միջնորդեց փորձագետին հրավիրել դատարան լրացուցիչ պարզաբանումներ տալոի համար։

Միջնորդությունը բավարարվեց։

Նախնական դատական նիստերը ավարտվեցին, գործը պատրաստվեց դատաքննության։

Դատաքննության նիստը կանցկացվի նոյեմբերի 5-ին ժամը 10։00-ին։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Երևան» ջրօգտագործողների ընկերությանը 2017թ. միավորված «Մասիս» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության նախկին տնօրենը, 2003թ. մարտից մինչև 2011թ. դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով վերոհիշյալ ընկերությունում՝ նախ վարչական խորհրդի նախագահի, ապա՝ գործադիր տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611.072.640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաև խմբի կազմում թե անձամբ կեղծել, թե դրդել է խմբին կեղծել պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթղթեր:

Մասնավորապես պարզվել է, որ հանդիսանալով ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ՝ 2003թ. սեպտեմբերի 20-ին ընկերության անունից «Պետական ոռոգման համակարգերը ՋՕ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին պայմանագիր» է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ, որի համաձայն՝ որպես ընդհանուր 207.324.794 ՀՀ դրամ արժողությամբ «Մասիս» ջրհան պոմպակայանի բաղկացուցիչ մաս, ի թիվս մի շարք հիմնական միջոցների, ՋՕ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ընդհանուր 134.062.500 ՀՀ դրամ սկզբնական հաշվապահական արժեքով պետական սեփականություն հանդիսացող շուրջ 8 կիլոմետր երկարությամբ ոռոգման ճնշումային խողովակաշարը:

Այնուհետև, վերջինս, զբաղեցնելով նույն ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, ունենալով ոռոգման համակարգերի շահագործման և պահպանման ապահովման պարտականություն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրեն վստահված՝ պետական սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության միասնական դիտավորությամբ, 2006-2010թթ. ընթացքում՝ մաս-մաս, չպարզված անձանց միջոցով և տեխնիկայի կիրառմամբ, ապամոնտաժել և վատնման եղանակով հափշտակել է  Արարատի մարզի Նիզամի համայնքում գտնվող «Մասիս» ջրհան պոմպակայանից դեպի նույն մարզի Այնթապ համայնք անցնող, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 611.072.640 ՀՀ դրամ շուկայական արժեքով իրեն վստահված վերը նշված ոռոգման ճնշումային խողովակաշարը:

Բացի այդ, պաշտոնից բխող իր հեղինակության օգտագործմամբ՝ համոզելու եղանակով դրդել է իր հրամանով ձևավորված հանձնաժողովի անդամներին, որպեսզի վերջիններս փաստացի չկատարեն հիմնական միջոցների տարեկան գույքագրում՝ հայտնելով, որ այդ միջոցներն առկա են և գտնվում են իրենց տեղում: Նրանք, գործելով նախնական համաձայնությամբ խմբի կազմում, հիմնական միջոցների գույքագրման ցուցակում մտցրել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբրև 2011թ. դեկտեմբերին կատարել են գույքագրում՝ փաստելով բոլոր հիմնական միջոցների, այդ թվում՝ վերը նշված հափշտակված խողովակաշարի առկայությունը:

Բացի այդ, նույնաբովանդակ կեղծ տեղեկատվություն է մտցվել նաև 2011թ. դեկտեմբերին նոր տնօրենի ընտրվելու կապակցությամբ անցկացված հիմնական միջոցների հանձնման-ընդունման ակտում, որտեղ նշվել է, թե իբրև բոլոր հիմնական միջոցները՝ այդ թվում վերը նշված հափշտակված խողովակաշարն առկա են, – տեղեկացնում է Iravaban.net-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել