Արագ, ապահով և ժամանակակից․ Team-ը տարածաշրջանում առաջինը կդադարեցնի 2G ցանցի աշխատանքը

Հայաստանում ավարտվում է բջջային կապի մի ամբողջ դարաշրջան։ Նոյեմբերի 15-ից Team Telecom Armenia-ն տարածաշրջանում առաջինը  կդադարեցնի 2G ցանցի աշխատանքը։ Երեք տասնամյակ գործած այս տեխնոլոգիան, որը Հայաստանում ներդրվել էր դեռևս 1995-ին, այսօր այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։

2G-ի անջատմամբ ազատվող ռեսուրսները կուղղվեն 4G և 5G ծածկույթի ընդլայնմանը՝ ապահովելով ավելի արագ ինտերնետ, որակյալ ձայնային կապ և հուսալի ծառայություններ ամբողջ երկրի տարածքում։ Ընկերության հազարից ավելի բազային կայանները կաշխատեն միայն արդի տեխնոլոգիաներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել