Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սույն թվականի սեպտեմբեր ամսին ստորագրել է երկու հրաման, որոնցով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ևս երկու դատախազ ազատվել են իրենց պաշտոններից: Այս մասին հաղորդում է Iravaban.net-ը։
Iravaban.net-ի տեղեկություններով Գլխավոր դատախազի հրամաններով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազներ Համլետ Հարությունյանը և Ռուզաննա Խուդավերդյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ սեփական նախաձեռնությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Iravaban.net-ը, նույն վարչությունից հուլիս և օգոստոս ամիսներին ևս երկու դատախազ են ազատվել իրենց պաշտոններից: Գլխավոր դատախազի 2025թ. օգոստոսի 12-ի №338-Ա հրամանով երկրորդ դասի խորհրդական Տաթևիկ Լեռնիկի Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն, իսկ հուլիսի 22-ի №303-Ա հրամանով առաջին դասի խորհրդական Արտաշես Համլետի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից նույնպես սեփական դիմումի հիման վրա:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ևս երկու դատախազներ ազատվել են պաշտոններից

