«Թե՛ բիզնեսի ներսում, թե՛ արտաքին հարաբերություններում շատ բաներ հաճախ թողնում են բանավոր պայմանավորվածության․ դա լուրջ խնդիրների է հանգեցնում»․ Վահե Աստվածատրյան

Բիզնես միջավայրում իրավաբանական ռիսկերը շատ-շատ են․ դրանք կարող են լինել ինչպես փայատերերի, բաժնետերերի միջև եղած հարաբերությունների մասով, աշխատողների հետ կապված հարաբերությունների մասով, և արտաքին ռիսկերը՝ գործընկերների մասով՝ պայմանագրային իրավունք, գործընկերային հարաբերություններ։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Բեսթ սոլյուշնս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Վահե Աստվածատրյանը։

Նա նշեց՝ գաղտնիք չէ, որ հաճախ մտերիմ մարդիկ են լինում այն բիզնես գործընկերները, որոնք փորձում են համատեղ գործընթաց սկսել, և եթե կա բանավոր պայմանավորվածություն, բայց չկա գրավոր ամրագրում, ինչ-որ մի էտապում դա վեճերի տեղիք է տալիս։

«Թե՛ բիզնեսի ներսում, թե՛ արտաքին հարաբերություններում շատ բաներ հաճախ թողնում են բանավոր պայմանավորվածության․ դա լուրջ խնդիրների է հանգեցնում։ Հաճախ լինում են վեճեր ներքին կառավարման մարմինների հետ կապված, երբ, օրինակ, ստեղծվում է բարդ կազմակերպաիրավական ձև ունեցող բիզնես, օրինակ ՓԲԸ, որը ունի ավելի բարդ կառավարման ձև, քան ՍՊԸ-ն, բայց պատշաճ չեն կարգավորվում օրինակ բաժնետերերի, խորհրդի և գործադիր տնօրենի միջև փոխհարաբերությունները»,-հավելեց Վահե Աստվածատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել