ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ուղղում է իր սխալը, վերջինս նշելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել իրենց հրապարակված նյութի մեջ։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ից։
«Թյուրիմացություն է տեղի ունեցել մեր կողմից հրապարակված ու տարածված նյութում:
Կասեցվել է Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որի հետ «Լավ-նա» բրենդը ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ:
Խնդրում եմ հիմք ընդունել ՍԱՏՄ պաշտոնական էջում և կայքում հրապարակված տարբերակը, որից հանված է «Լավ-նա Շաուրմա» անունը և նկարը, և դրանք հանել նաև Ձեր հրապարակումներից»: