ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հորդորում է խուսափել Տելեգրամ հավելվածում գումար վաստակելու առաջարկներից

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հորդորում է խուսափել Տելեգրամ հավելվածում տարածում գտած «Վերիֆիկացիա», «Նույնականացում» և այլ նման անվանումներով ալիքներում ու խմբերում գումար վաստակելու առաջարկներից։

«Անհայտ օգտատերերը գումարի դիմաց առաջարկում են ձեր անունով նույնականացնել էլեկտրոնային փոստեր (Gmail, Mail.ru, Yandex և այլն), առցանց բանկային հաշիվներ, խաղային հաշիվներ (Vbet, Adjarabet և այլն) և էլեկտրոնային դրամապանակներ (TelCell, EasyPay, Idram և այլն)։ Այս մասին Իրավաբան․net -ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունից

Արդյունքում՝ այդ օգտատերերը, ներգրավված լինելով տարբեր հանցավոր սխեմաներում, ձեր կենսաչափական տվյալներով գրանցված հաշիվները հետագայում օգտագործում են այլ անձանցից գումար հափշտակելու, իսկ որոշ դեպքերում նաև ձեր անվամբ առցանց վարկ ձևակերպելու նպատակով, ինչի արդյունքում կարող են առաջանալ ոչ միայն վարկային պարտավորություններ, այլ նաև քրեական պատասխանատվություն ձեր նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան․net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել