Պատրաստվում եմ դատի տալ․ Ավետ Բաբայանն արձագանքել է Հակոբ Կարապետյանի հայտարարությանը

Հասարակական կարգի պահպանության պետի ժ/պ Ավետ Բաբայանը պատրաստվում է  դատի տալ լրագրող Հակոբ Կարապետյանին։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Բաբայանի ֆեյսբուքյան էջից։

«Վերջին օրերին Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարածում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, այդ թվում՝ թե իբր իր հետ տեղի ունեցած ծեծկռտուքին ես առնչություն ունեմ։ Կրկին հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ միջադեպի հետ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն դեպքի իրական հանգամանքները։
Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը, սակայն անթույլատրելի եմ համարում մամուլի ակումբի փորձագետի կողմից հայհոյանքների օգտագործումը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատի տալ իմ մասին սուտ և զրպարտություն տարածող անձանց ու լրատվամիջոցներին։
Հ.գ լուսանկարը իմ և Հակոբ Կարապետյանի առաջին խոսակցությունից»։

Իրավաբան․net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել