Այսօր Արարատ Միրզոյանի սպանության փորձի գործով դատական նիստն էր: Դատաքննության ավարտական փուլում այս գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի մեղադրանքը վերավորակվեց զանգվածային անկարգություններ:
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Թորգոմ Ասատրյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի սոցիալական էջից:
«Սա նշանակում է, որ Թորգոմ Ասատրյանը կապ չունի Միրզոյանին սպանելու փորձի հետ (ինչը նախաքննական մարմնի մշուշապատ երազն էր):
Պաշտպանական կողմը համաձայն չէ նաև այս վերդիկտի հետ, դատավճռի դեմ ներկայացնելու է վերաքննիչ բողոք։ Քաղաքական իրավիճակը ստիպում է այսպիսի վերդիկտին նայել ըմբռնումով, որը ինչ-որ առումով նաև հաջողություն է։
Արարատ Միրզոյանին խորհուրդ եմ տալիս իրեն ծեծողներին փնտրել իր մերձավոր շրջապատում…
Երբ մեղադրանքն ու քաղաքական շահերը իրար խառնվում են՝ ճշմարտությունը հաճախ մռայլվում է»,-գրել է Կոչուբաևը: