«Amicus brief-ը որևէ կերպ դատարանին կամ դատավորին չի կարող պարտադրել որոշում կայացնելու համար»․ Աննա Կարապետյանը՝ ՀՀ-ում ինստիտուտի ներդրման հնարավորությունների մասին

Amicus brief-ը (հատուկ դիրքորոշում) տարածված է միջազգային տարբեր ատյաններում, ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրում մի բաղադրիչ կա, որը վերաբերում է ՀՀ-ում տարբեր ՀԿ-ներին հենց այս ինստիտուտի ներդրման հնարավորության ընձեռմանը։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ պահին այդ պրակտիկան կարծես կիրառվում է ՄԻՊ աշխատակազմի կողմից, և ՄԻՊ-ն այժմ հնարավորություն ունի ՍԴ ներկայացնելու amicus brief-եր․ «Այն հանդիսանում է խորհրդատվական փաստաթուղթ, որևէ կերպ դատարանին կամ դատավորին չի կարող պարտադրել որոշում կայացնելու համար, այլ լինելու է մասնագիտական հանրության և միջազգային տարբեր չափորոշիչներ ընդգրկող փաստաթուղթ, որը հնարավորություն կտա դատավորին որոշման կայացման գործում»։

Հատուկ կարծիք հայտնելու մասին նախագիը դեռևս լրամշակման փուլում է, Կարապետյանը նշում է՝ հետագայում հնարավոր է գործողությունների նոր ծրագրով դրան կրկին անդրադարձ կատարվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել