Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածը նման արարքի կատարման համար պատժի հետևյալ տեսակներն է սահմանում՝ եթե արարք, որը
1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ
2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը`
պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ
2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: