Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար։
Դրանք են՝
- Ամուսնալուծություն
- Երեխայի բնակության վայրի որոշում
- Ալիմենտի բռնագանձում
- Ընդհանուր գույքի բաժանում
- Երեխայի հետ շփման, դաստիարակության և կրթության հարցեր
- Երեխայի տեսակցության կարգի սահմանում
- Ամուսնական պայմանագրի փոփոխում կամ լուծում
Արդարադատության նախարարությունից հիմնավորում են, որ հաշտարարությունը կարող է արդյունավետ այլընտրանք լինել տարբեր վեճերի լուծման համար: Ստորագրվելուց և հաստատվելուց հետո հաշտության համաձայնությունն ունի այն նույն իրավական ուժը, ինչ դատարանի որոշումը։ Եթե կողմերից մեկը չի կատարում համաձայնության պայմանները, ապա հնարավոր է դիմել հարկադիր կատարման:
Մանրամասները՝ տեսանյութում։