Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակոնը X-ի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- ասված է Մակրոնի գրառման մեջ։
