Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը, հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը (IRIB):

Բանակցություններն անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդիի միջնորդությամբ։

Ապրիլի 12-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի էր ունեցել անուղղակի բանակցությունների առաջին փուլը, որում Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

Նախապես սպասվում էր, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանում։ Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ անուղղակի բանակցությունները կանցկացվեն Հռոմում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել