«Դ!ԵՄ ԵՄ»-ը նամակներ է ուղարկում ընկերությունների տնօրեններին` կուտակային կեսաթոշակային վճարները չփոխանցելու հորդորով

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ավելի վաղ հրապակված կոչի հիման վրա՝ նախաձեռնության կողմից անհատական փոստային նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող 131 ընկերությունների տնօրեններին: Այս մասին հայտնում է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կայքը:

Նպատակն է հորդորել և պահանջել ընկերությունների տնօրեններին, որպեսզի նրանք սատար կանգնեն իրենց աշխատակիցներին, չփոխանցեն կուտակային կեսաթոշակային վճարները, այսպես կոչված, կամուրջ հաշիվներին: Փոխարենը, հետևելով հարյուրավոր ընկերությունների օրինակին, աշխատավարձը ամբողջովին փոխանցեն աշխատակիցներին, մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը: Հիշեցնում ենք, որ դրա հնարավորությունը տալիս է հունվարի 24-ի Սահնմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

Նամակների ուղարկման գործընթացը շարունակական է լինելու: Այս պահին ևս 100 նամակ պատրաստման փուլում է:

 

Լուսանկարը` dem.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել