«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ավելի վաղ հրապակված կոչի հիման վրա՝ նախաձեռնության կողմից անհատական փոստային նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող 131 ընկերությունների տնօրեններին: Այս մասին հայտնում է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կայքը:
Նպատակն է հորդորել և պահանջել ընկերությունների տնօրեններին, որպեսզի նրանք սատար կանգնեն իրենց աշխատակիցներին, չփոխանցեն կուտակային կեսաթոշակային վճարները, այսպես կոչված, կամուրջ հաշիվներին: Փոխարենը, հետևելով հարյուրավոր ընկերությունների օրինակին, աշխատավարձը ամբողջովին փոխանցեն աշխատակիցներին, մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը: Հիշեցնում ենք, որ դրա հնարավորությունը տալիս է հունվարի 24-ի Սահնմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը:
Նամակների ուղարկման գործընթացը շարունակական է լինելու: Այս պահին ևս 100 նամակ պատրաստման փուլում է:
Լուսանկարը` dem.am-ի