Գործը հասավ դատարան

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործն արդեն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 

Փետրվարի 1-ին տեղի կունենա գործով առաջին նիստը` դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը կալանավորված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել