«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։
«2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։
Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն դրանց առավել մանրամասն ուսումնասիրելու համար անհարժեշտ կլինեն դիտողական սարքեր։
«Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։
Յոթ մոլորակների հավասարեցումը, ըստաստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի կունենա 2040 թվականին։
Նշենք նաև, որ «մոլորակների շքերթ»-ը երեկոյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2025թ. փետրվարի 28֊ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում:
«Շքերթը» տեսնելի կլինի փետրվարի 28֊ին նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։
Գիշերային աստղադիտումներ ամրագրելու համար կարող եք զանգահարել 091 195 903 հեռախոսահամարին»։