Ջորջրայում բնակվող տղամարդը ռեկորդային բանտարկության է արժանացել շների ռինգ վարելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, այդ թվում՝ 107 շների, որոնք նա պահել է անմխիթար պայմաններում, հայտնում է NBC-ն։
Կենդանիներին շղթայել են ծանր առարկաներին և կապի մեջ պահել միմյանց հետ, ինչը նպաստել է ագրեսիայի զարգացմանը։ Շների մի մասը պահվել է բնակելի շենքի նկուղում, որտեղ նրանց հետևից ոչ ոք չի մաքրել։
Կենդանիներին առգրավել էին 2022 թվականի նոյեմբերին, և շատերը ծայրահեղ վատ վիճակում էին: Կենդանիների դեմ հանցագործությունների գործով դատախազ Ջեսիկա Ռոքը հայտարարել է, որ դա ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար բանտարկությունն է նման հանցագործությունների համար:
Հայտնաբերված շների թվում է եղել Baby Shark-ը, որն այն ժամանակ 8 շաբաթական էր: Baby Shark-ն այն շներից էր, որը նախատեսված էր անօրինական կռվի համար:
Լուսանկարում մեղադրանքը պաշտպանող դատախազներն են և Baby Shark-ը։