«Քամալա Հարրիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար քրիստոնյա հայերը դաժանաբար հալածվեցին ու բռնությամբ տեղահանվեցին Արցախից»,-նման գրառում է կատարել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
«Ամբողջ աշխարհի քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի ԱՄՆ նախագահ: Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները:
Մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-հավելել է Թրամփը։