Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, գրում է РИА Новости-ն։

«Նախագահը երկու երկկողմ հանդիպում կունենա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ճեպազրույցում ասել է Ուշակովը՝ պարզաբանելով, որ հանդիպումները տեղի կունենան Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ։

Նախագահի օգնականն ընդգծել է, որ հանդիպումներում կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել