Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողներ հետ տարեվերջյան ավանդական հանդիպման ժամանակ շնորհակալագիր և դատապարտյալի ձեռքով պատրաստված ջութակ հանձնեց Իրավաբան.net կայքին «արդարադատության համակարգում առկա խնդիրներն ու ձեռքբերումներն անաչառ, բազմակողմանի լուսաբանելու և հանրությանը ներկայացնելու համար»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս Իրավաբան.net-ն պարգևատրվել է Արդարադատության նախարարի շնորհակալագրով և դատապարտյալի ձեռքով պատրաստված հուշանվերով «իրավական թեմաներն անաչառ լուսաբանելու, հանրությանը օրենսդրությունը և իր իրավունքները ներկայացնելու համար»:
Նախարարի շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև «Հրապարակ» օրաթերթը, «Փաստինֆո» գործակալությունը, Արմենիա հ/ը Մարդկային գործոն հաղորդումը և «Ար» հ/ը: