Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ որպես անհետ կորած որոնվում է 23-ամյա քաղաքացին՝ Զինա Սարկիսովան։
Նա Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան գյուղից է։ Iravaban.net-ը կապվել է համայնքի վարչական ղեկավարի՝ Ահարոն Խաչատրյանի հետ, նա նշեց, որ Սարկիսովան ամուսնացել է Լուսակունք գյուղում, այնուհետև տեղափոխվել Երևան։
«Այսօր առավոտյան են հարազատներն իմացել, գնացել է աշխատանքի վայր ու հետ չի վերադարձել։ Մի տարի է՝ Երևանում են ապրում։ Ինքը շատ խելացի աղջիկ է, նամուսով, թասիբով, մեր գյուղի երեխա է եղել, բայց, թե ընտանիքում ինչ է եղել, տեղյակ չեմ։
Ամուսնացել է Լուսակունք գյուղում, հետո տեղափոխվել են Երևան՝ աշխատելու նպատակով, ունեն 1 տղա երեխա։ Իր մայրը եղբոր հետ հիմա Երևանում է, այդ հարցերով են զբաղված»,-մեզ հետ զրույցում ասաց նա։