Վերջին օրերին չափազանց շոգ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար անտառային հրդեհներ են լինում Թուրքիայի տարբեր նահանգներում: Այդ աղետը թուրքական մամուլը բնորոշել է հետևյալ կերպ․ «Թուրքիայի թոքերը վառվում են»։
Նշվում է, որ Իզմիրում, Չանաքալեում, Մուղայում և Ուշաքում պարբերական բնույթ կրող հրդեհները չափազանց անհանստացնող են:
Տեղեկությունների համաձայն՝ միայն հունիսի 18-ին Իզմիրի Դիքիլի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով տուժել են բազմաթիվ տներ, իսկ մարման աշխատանքները տևել են շուրջ 10 ժամ:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: