Ի՞նչ արդյունք ակնկալել սահմանագծման և սահմանազատման գործընթացից․ քարտեզագետի առաջարկը Կառավարությանը

Հայաստանում ներկա իրավիճակով և սահմանագծման ու սահմանազատման գործընթացների մեկնարկով պայմանավորված՝ Iravaban.net-ը խոսել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ, ով մանրամասն ներկայացրել է, թե ի՞նչ արդյունք ակնկալել այս գործընթացների արդյունքում, ինչո՞ւ են ընտրվել հենց այս քարտեզները, ՀՀ ո՞ր տարածքներից պետք է դուրս գան ադրբեջանական զորքերը և այլ մանրամասներ։

– Պարոն Գալչյան, ինչպե՞ս է ստացվել, որ մենք, այսպես կոչված, անկլավներ ունենք մեր տարածքում։

– Անկլավների գոյանալը հետաքրքիր երևույթ է։ Անկլավ գոյություն չուներ մինչև 1936 թիվը։ Այն ժամանակ, որ Ադրբեջանը ձևավորվեց՝ որպես Հանրապետություն, որպես՝ նոր երկիր, ոչ մի անկլավ իր տարածքում գոյություն չուներ։ Երբ Ադրբեջանը հայտարարում է, որ ըստ իր Սահմանադրության՝ նա ժառանգն է 1918-1920թթ․ Ադրբեջանի, այդ ընթացքում ոչ մի անկլավ չկար Հայաստանի մեջ, և ոչ մի էքսկլավ էլ չկար։

Առաջին անկլավը քարտեզների մեջ երևացել է 1936 թվին․ դա Տավուշի 2 անկլավներն էին, որոնք Սովետական զինվորական շտաբը որոշել էր ընդգծել, ասել՝ սա Ադրբեջանինն է։ 1939 թվականին Քյարքի-Տիգրանաշենն էլ ավելացավ անկլավների շարքին և տրվեց Ադրբեջանին՝ որպես անկլավ։ Այդ բոլորի համար ոչ մի իրավական հիմք գոյություն չունի, արխիվներում ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որ Հայաստանը համաձայնել է այդ տարախքները հանձնել Ադրբեջանին։

-Ո՞րն է անկլավի և էքսկլավի տարբերությունը։

-Մեր երկրում կա 3 ադրբեջանական անկլավ։ Քանի որ մեր երկրում է, մենք անկլավ ենք, նրան շրջապատել ենք։ Ադրբեջանի տեսակետից՝ Ադրբեջանը ունի 3 էքսկլավ՝ իր տարածքից դուրս տարածքներ՝ Հայաստանի մեջ։ Մենք էլ ունենք էքսկլավ Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենն,  է, որը Ադրբեջանի կողմից եթե նայենք՝  հայկական անկլավ է։

-Ինչո՞ւ են սահամանագծումն ու սահմանազատումն իրականացվում հենց այս քարտեզներով։

-Սեղանին ենք դնում մեր վերջին ունեցած սահմանների քարտեզը, իսկ մեր վերջին ունեցած սահմանները խորհրդային օրերին խորհրդային շտաբի գծած քարտեզներն են, որը պատրաստվել է 1972-1973-ից մինչև 1983-84 թվականները, որը հենց նույն շարքն է, որ Ալմաթիում որոշվեց, որ ըստ այդ քարտեզների մեր սահմանները իրականացվեն։ Քանի որ մենք ուզում ենք սահմանգծում անել, այսինքն՝ սա նշանակում է, որ այդ սահմանը, որ թղթի վրա գծված է ունի խնդիրներ։ Դրա համար մենք պիտի մեր հարևանի հետ նստենք, բանակցենք՝ որտեղ են այդ խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել