«Գիշերը Մերձավոր Արևելքի չորս կողմից հարձակման ենթարկվեցինք, հրետակոծությունն իրականացվեց իրանական խամաճիկների կողմից։ Դա նման է իսկական պատերազմի: Ես նկատի ունեմ, որ սա պատերազմի հայտարարում է»,- ասել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Sky News-ին տված հարցազրույցում։
Նախագահը չի հստակեցրել, թե Իսրայելն ինչ պատասխան է պատրաստում հարձակմանը։ Հերցոգը միայն հայտարարել է, որ իր երկիրը պատերազմի չի ձգտում, բայց ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար։