Իսրայելի նախագահը Իրանի գիշերային հարձակումն անվանել է «պատերազմի հայտարարություն»

«Գիշերը Մերձավոր Արևելքի չորս կողմից հարձակման ենթարկվեցինք, հրետակոծությունն իրականացվեց իրանական խամաճիկների կողմից։ Դա նման է իսկական պատերազմի: Ես նկատի ունեմ, որ սա պատերազմի հայտարարում է»,- ասել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Sky News-ին տված հարցազրույցում։

Նախագահը չի հստակեցրել, թե Իսրայելն ինչ պատասխան է պատրաստում հարձակմանը։ Հերցոգը միայն հայտարարել է, որ իր երկիրը պատերազմի չի ձգտում, բայց ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել