Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» – ում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ անհայտ անձինք, ըստ նախնական տվյալների, 3 հոգի, ինքնաձիգերից կրակ են բացել։ Այժմ մարդկանց տարհանում են համերգասրահից։
Հրապարակումների համաձայն՝ կրակցներից բացի, նաև պայթյունի ձայն է լսվել, համերգասրահում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները, ուժայինները, իրավապահները ժամանել են դեպքի վայր։
Կա առնվազն 12 զոհ և 35 վիրավոր։
Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։