Հրաձգություն՝ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում. կա առնվազն 12 զոհ և 35 վիրավոր

Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» – ում։ Այս մասին  հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ անհայտ անձինք, ըստ նախնական տվյալների, 3 հոգի, ինքնաձիգերից կրակ են բացել։ Այժմ  մարդկանց տարհանում են համերգասրահից։

Հրապարակումների համաձայն՝ կրակցներից բացի, նաև պայթյունի ձայն է լսվել, համերգասրահում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները, ուժայինները, իրավապահները ժամանել են դեպքի վայր։

Կա առնվազն 12 զոհ և 35 վիրավոր։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել