«Մամ, մենք 2-րդ անգամ պապային կորցրինք»․ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղամարդու միայն 2 ձեռքն են գտել ու հուղարկավորել

Վալենտինա Գաբրիելյանը բռնի տեղահանվել է Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղից։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմել է, որ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի հարձակման ժամանակ նրա երեխաները դպրոցում էին, գնացել է նրանց հետևից, սակայն նրանք արդեն նկուղում էին։

Երեխաներին գտնելուց հետո մյուս արցախցիների հետ գնացել է ռուս խաղաղապահների օդանավակայանը․ «Մի 4 օր մնացինք այնտեղ, առաջին օրը շատ էին գալիս, տեղ չկար։ 2-րդ, 3-րդ օրը ռուսներն ասացին, որ գնացեք, ձեր Կառավարությունը թող ձեզ ապաստան տա, այստեղ արդեն տեղ չկա, մենք չենք կարող բոլորին այստեղ տեղավորել»։

Այնուհետև նրանց հայտնել են, որ ճանապարհը բաց է, կարող են Հայաստան ուղևորվել։ Վալենտինան կարողացել է տուն վերադառնալ և արագ մի քանի իրեր վերցնել․ փաստաթղթերը և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված ամուսնու նկարը․ «Մենք այն հույսով էինք, որ կկարողանանք հետ վերադառնալ»։

2020-ի պատերազմից հետո զոհված ամուսնու միայն 2 ձեռքերն են գտել ու հուղարկավորել։

3 օր ճանապարհ գալուց հետո հասել են Հայաստան․ «90-ական թվականներին մենք տեսել ենք իրենց ահն ու սարսափը։ Քեռիներիս եմ կորցրել այդ ժամանակ։ Իրենք արնախում են։ Առաջինը նկարներն եմ վերցրել, որ չգան ծաղրեն։ Երեխայի կոշիկները օդանավակայանում պոկվել էր, շուտ-շուտ մի հատ կոշիկ վերցրի, ուրիշ ոչինչ։ Երեխաս ասաց՝ մամ, մենք 2-րդ անգամ պապային կորցրինք։ Մենք թողեցինք գերեզմանը։ Սկզբից չէի հասկանում, թե ինչ է ասում, հարցնում եմ, ասում է՝ մենք նորից թողեցինք պապային»,-պատմում է Վալենտինան։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել