Սպասվում է, որ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունը կտևի վեց շաբաթից մինչև վեց ամիս, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ը և մյուս դաշնակիցները ճնշում են Իսրայելին՝ հստակեցնելու իր նպատակները և ուրվագծելու տեսլականը, թե ինչ կլինի հետո:
Ակնկալվում է, որ հակամարտությունը կտևի վեց շաբաթից մինչև վեց ամիս, ըստ մի քանի պաշտոնյաների: Նպատակը տարբերվում է Գազայի հետ նախորդ հակամարտություններից, երբ պլանը ՀԱՄԱՍ-ին թուլացած, բայց կանգուն թողնելն էր, ասում են պաշտոնյաները:
«Այժմ կառավարությունը (Իսրայելի՝ խմբ. ) ցանկանում է ոչնչացնել այն որպես կազմակերպություն, որպեսզի Գազան այլևս չլինի հակաիսրայելական բռնության աղբյուր»,- հայտնում է գործակալությունը։
Գործակալության աղբյուրները նաև նշել են, որ Իսրայելի անվտանգության ծառայությունները ստեղծել են կենտրոն, որի թիրախները կլինեն ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդները, որոնք ներգրավված են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման մեջ։
Բացի այդ, ըստ աղբյուրների, Իսրայելը ծրագրում է ստեղծել բուֆերային գոտի՝ Գազայի հատվածից հետագա հարձակումները կանխելու համար։